ՀՀ երկրորդր նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է, սակայն մտադիր է մեկնել Գերմանիա տարեկան բժշկական հետազոտության: Այս մասին Ազատությանը հայտնել է պաշտոնաթող նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
Օրբելյանը նաև հայտնել է, որ նախաքննական մարմնի կողմից Քոչարյանի մեկնելու մասով կա իրավական արգելք, և պաշտպանական կողմը զբաղված է այդ արգելքը վերացնելու աշխատանքներով:
Օրբելյանի խոսքերով, Քոչարյանի նկատմամբ չկա ընտրված խափանման միջոց, սակայն նրա անձնագիրը գտնվում է իրավապահների մոտ:
Հիշեցնենք, որ Քոչարյանի մեկնելու մասին հայտնել էր վերջինիս գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: