Հայաստան Քաղաքականություն 

ԲՀԿ՝1, «Իմ քայլը»՝ 7, «Լույս»՝ 8. Երևանի ավագանու ընտրություններում քաղաքական ուժերի հերթական համարները

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում սահմանվեցին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի  համարները: Համարները սահմանվել են ըստ այդ ուժերի անվանումների այբբենական հերթականության։

Հերթական համարները բաշխվել են հետևյալ կերպ.

  1. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
  2. «Երևանի հանրություն» դաշինք
  3. «Երևանցիներ» դաշինք
  4. «Երկիր Ծիրանի» կուսակցություն
  5. «Ժառանգություն» կուսակցություն
  6. «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն
  7. «Իմ քայլը» դաշինք
  8. «Լույս» դաշինք
  9. «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» կուսակցություն
  10. «Հայք» (Հայկազուններ) կուսակցություն
  11. «Ռեֆորմիստների» կուսակցություն
  12. «Օրինաց Երկիր» կուսակցություն

Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին: Որևէ ուժի ինքնաբացարկի դեպքում մյուսների համարները չեն փոխվելու:

 

Նույն շարքից