Հասարակություն 

Շնորհակալագրերի հանձնում «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին հյուրընկալած ընտանիքներին

analitik.am

Սեպտեմբերի 3-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին հյուրընկալած ընտանիքներին շնորհակալագրերի հանձման արարողությունը:

Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը շնորհակալագրեր հանձնեց Երևան քաղաքի շուրջ 90 հյուրընկալ ընտանիքների: Շնորհակալություն հայտնեց նրանց սփյուռքից ժամանած երեխաներին ընդունելու, իրենց ընտանիքներում հյուրընկալելու, ջերմություն և սեր փոխանցելու համար:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև նախարարության գլխավոր քարտուղար՝ Երեմ Սիմոնյանը, նախարարի օգնական՝ Վաղարշակ Հակոբյանը և «Քայլ դեպի տուն» ծրագրի ղեկավար՝ Հայկ Ենգիբարյանը:

Հյուրընկալ ընտանիքների շարքում էր նաև լեզվաբան Լավրենտի Միրզոյանը, ով իր տանը հյուրընկալել էր հինգ մասնակցի: Նա իր շնորհակալությունը հայտնեց սփյուռքի նախարարությանը, և հույս հայտնեց, որ այս ծրագիրը շարունակական բնույթ կկրի:

Նույն շարքից