Գլխավոր Քաղաքականություն 

Փաշինյան-Պուտին հանդիպման օրը հայտնի է. Այն կայանալու է Կրեմլում

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 8-ին:

Ավելի վաղ և ՀՀ վարչապետը, և ՌԴ ԱԳ նախարարը հաստատել էին, որ առաջիկայում նման հանդիպում է լինելու:

Պեսկովը նաև հայտնել է, որ երկու երկրների ղեկավարները բանակցություններ վարելու են Կրեմլում:

Սա լինելու է վարչապետ Փաշինյանի և նախագահ Պուտինի արդեն երրորդ հանդիպումը:

Նույն շարքից