Հասարակություն 

Նորանշանակ պաշտոնյայի տղան արդեն ուզում է ՀԷԿ կառուցել. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ջրպետկոմի նախագահ Ինեսա Գաբայանն անկեղծացել է՝ ասելով, որ իր տղան ցանկանում է Սեդվին գետի վրա ՀԷԿ կառուցել: Չնայած՝ Հագվի գյուղի բնակիչները բողոքում են ՀԷԿ-ի կառուցման դեմ, Գաբայանը փորձել է ՀԷԿ-ի կառուցումը ներկայացնել որպես բարեգործություն՝ իբրև թե ՀԷԿ-ի կառուցման արդյունքում կլուծվի գյուղի սողանքների հարցը:

Ինեսա Գաբայանը ջրպետկոմի նախագահն է, և նրան առաջին հերթին պետք է հուզի Հայաստանի բնակչությանը ոռոգման ջրով ապահովելու հարցը: Երբ իր տղան ուզում է մի ամբողջ գետ մտցնել խողովակի մեջ և դրանով գյուղացիներին զրկել ոռոգման ջրից, Գաբայանի անձնական շահը հակադրության մեջ է մտնում իր պաշտոնական պարտականությունների կատարման հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից