Հայաստան Քաղաքական 

Նյութեր են հավաքում Տիգրան Սարգսյանի դեմ. Ինչպես կարձագանքի Ռուսաստանն այս անգամ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««168 ժամ»-ի տեղեկություններով՝ իշխանություններն ակտիվորեն նյութեր են հավաքում ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի դեմ, որպեսզի քրեական գործ հարուցվի նաև նրա դեմ:

Նույն աղբյուրների հավաստմամբ՝ նրա դեմ գործընթացն ավելի վաղ պետք է սկսվեր, սակայն դրան խանգարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված գործից հետո Ռուսաստանից բուռն արձագանքը, որը ռուսական կողմից ընկալվեց որպես ՀԱՊԿ-ի նպատակադրված վարկաբեկման գործընթաց ՀՀ իշխանությունների կողմից»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից