Հասարակություն 

Հնդկաստանում Twitter-ի շնորհիվ հոր կողմից լքված երեխաները վերամիավորվել են մոր հետ

analitik.am

Իրենց հոր կողմից Նյու Դելիի գնացքի կայարաններից մեկում լքված երեխաները փրկվել են ու վերամիավորվել հարազատ մոր հետ` Twitter սոցկայքում տարածված լուսանկարի շնորհիվ:

 


Ինչպես նշում է mirror.co.uk-ը, կայարանի անկյուններից մեկում կուչ եկած փոքրիկներին նկատել է հնդիկ լրագրող Աբհիշեկ Շուքլան, ով լուսանկարել է նրանց ու կադրը ներբեռնել սոցկայքում` օգտատերերին կոչ անելով օգնել լքվածներին:

 


«Թվիթը» տեսնելուց րոպեներ անց իրավապահները գործի են անցել. 1 ժամ տևած փնտրտուքներից հետո նրանք հայտնաբերել են կայարանի գետնին քնած երեխաներին:

 


7 , 5 և 4 տարեկան սառած, սոված ու վախեցած երեխաները պատմել են, որ իրենց դժբախտության պատճառը ծնողների ամուսնալուծությունն է:

 


Նույն շարքից