Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը նախագահի պաշտոնում տեսնում է Լևոն Տեր-Պետրոսյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Արմեն Սարգսյանին փոխարինելու ցանկության առկայության մասին խոսվում էր դեռ վաղուց՝ թավշյա հեղափոխությունից հետո: Սակայն հիմա, կարծես թե, դրանք ավելի առարկայական են դարձել:

Ի վերջո Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր ունի՝ կապված ՀՀ քաղաքացիությունից ժամանակին հրաժարվելու, Բրիտանիայի քաղաքացիություն ընդունելու, հետո կրկին ՀՀ քաղաքացի դառնալու հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից