Ըստ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Սահմանադրությունն օգտագործել որպես անձնական նպատակների գործիք:
«Նիկոլ Փաշինեանի այսօրուայ խօսքից ակնյայտ է, որ Սահմանադրութիւնը նաեւ ինքն է ուզում օգտագործել որպէս անձնական նպատակների գործիք»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
Ավելի վաղ՝ օգոստոսի 17-ի հանրահավաքից հետո, Հայրիկյանն առանձնացրել էր վարչապետի ելույթի մի հատվածը (Ես խորհուրդ եմ տալիս բոլորին խոսելուց առաջ մտածել: Հետո էլ ասում են՝ խոսքի ազատությունը սահմանափակում են: Դուք հլը խոսելուց առաջ պետք է մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության մասին մտածեք) և իր տարակուսանքը հայտնել այդ մասով: