Հասարակություն 

Ֆրանսիայի նախագահը երեխաների մոտ գանգատվել է նախագահի պաշտոնում եղած դժվարություններից

Ֆրանսիական Լավալ քաղաքում Ժյուլ Ռենարի քոլեջ կատարած այցի ժամանակ երկրի նախագահ Էմանել Մակրոնն աշակերտներին բողոքել է այն դժվարություններից, որոնց հետ բախվում է նախագահի պաշտոնում, գրում է Le Figaro-ն:

Մակրոնը հայտարարել է, որ դեմոկրատկան երկրում նախագահի պաշտոնն արտոնություններ չունի.  «Ես կարծում եմ, որ դա ամեն դեպքում պատիվ է: Լինում են օրեր, երբ մտածում ես, որ դա արտոնություն է, սակայն լինում է նաև հակառակը: Լինում են հեշտ ու բարդ օրեր»,-ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի ղեկավարը նաև նշել է, որ նախագահը մասնագիտություն չէ. «Նախագահը նա է, ով ընտրել է այդ մանդատը: Այստեղ պետք են գիտելիքներ, ինչպես ցանկացած մասնագիտության մեջ, սակայն հնարավոր չէ հստակ ասել, որ սա մասնագիտություն է»:

 

Նույն շարքից