Հումանիտար աղետից խուսափելու համար Սիրիայի կառավարությունը, ինչպես նաև Իրանը և Ռուսաստանը ճիշտ կանեն, եթե հրաժարվեն Իդլիբն ուժային եղանակով ազատագրելուց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Նախագահ Ասադը չպետք է անխոհեմաբար հարձակվի Իդլիբի վրա»,-գրել է նա թվիթերյան իր էջում:
ԱՄՆ նախագահի խոսքերով, իրանական և ռուսական կողմը լուրջ հումանիտար սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ պոտենցիալ մարդկային ողբերգությանը, քանի որ հարյուր հազարավոր մարդիկ կարող են զոհվել:
«Թույլ մի տվեք նման բան»,-գրել է նախագահ Թրամփը:
Նշենք, որ Իդլիբը համարվում է Սիրիայում ահաբեկիչների վերջին որջը: