Սեպտեմբերի 3-ին, ժամը 09:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի մոտակայքում՝ «Կուտոյի աղբյուր» կոչվող տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են 10 հա բուսածածկույթ և վայրի ծառեր:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 30 փրկարար ծառայող, ոստիկանության 5 աշխատակից, թիվ N զորամասից 20 զինծառայող և գյուղի 10 բնակիչ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:35-ին: Այրվել է մոտ 40 հա բուսածածկույթ, թփուտներ և ծառեր:
Հրդեհաշիջման աշխատանքներին են մասնակցել են 20 զինծառայող, ոստիկանության 5 աշխատակից և 10 գյուղի բնակիչ:
Հրշեջ-փրկարարների և գյուղի բնակիչների կողմից սահմանվել է հերթապահություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: