Գլխավոր Հասարակություն 

Մեր շնորհիվ են իշխանության եկել. Քաղաքացիները փակեցին Արմավիր-Երևան ճանապարհը

analitik.am

Խաղողագործները փակում են Արմավիր-Երևան ավտոճանապարհը: Քաղաքացիները ցանկանում են լսելի դարձնել իրենց ձայն:

Խաղողագործները բողոքում են խաղողի մթերման գներից՝ հայտարարելով, որ խաղողն ընդունում են 140 դրամով, և սա այն դեպքում, որ խաղողի ինքնարժեքը 120 դրամ է: Նրանք հայտարարում են, որ խաղողը նախ մթերվել է 160 դրամով, սակայն այն բանից հետո, երբ Կոնյակի գործարանը սկսել է մթերել 140 դրամով, բոլորն իջեցրել են մթերման գները:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, բոլորն այդ թվում նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, 20 տարի շարունակ  թալանել են գյուղացիներին:

Նրանց պնդմամբ, ժողովորդի շնորհիվ է, որ այսօրվա իշխանությունները հայտնվել են երկիրը ղեկավարողների կարգավիճակում, դրա համար պետք է մտածեն մարդկանց մասին:

Խաղողագործները նաև հանդիպում են պահանջում վարչապետի հետ:

Նույն շարքից