Հասարակություն 

Լարված իրավիճակ՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին. Կրքերը թեժանում են

Արմավիր-Երևան ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ: Վաղ առավոտից խաղողագործները փակել են ճանապարհը և պահանջում են լուծում տալ իրենց խնդրին:

Բանն այն է, որ գյուղացիներին խոսք են տվել խաղողը մթերել 160 դրամով, սակայն այն բանից հետո, երբ Կոնյակի գործարանը հայտարարել է, որ խաղողը մթերելու է 140 դրամով, խաղողի գինն ընկել է:

Գյուղացիները պահանջում են խաղողը մթերել առնվազն 160 դրամով:

Ակցիայի մասնակիցների խոսքերով, իշխանափոխություն է փոխվել, սակայն ամեն ինչ խաղողի մասով մնացել է նույնը:

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է եկել փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը: Սակայն գյուղացիները պահանջում են, որ իրենց հետ հանդիպեն մարդիկ, ովքեր կարող են լուծում տալ հարցին:

Իրավիճակը շարունակում է լարված մնալ, խաղողագործները հրաժարվում են բացել ճանապարհը՝ հայտարարելով, որ դիզվառելիքը, դեղերը թանկացել են, սակայն խաղողը նույն գնով են մթերում:

Այս պահին փոխմարզպետը մի խումբ խաղողագործների հետ գնում է Կոնյակի գործարան հասկանալու համար, թե ինչ կարելի է անել:

 

Նույն շարքից