Սպորտ Հասարակություն 

Չէի կարծում, թե նա կհեռանա. Մեսսին խոսել է Ռոնալդուի մասին

«Բարսելոնայի» ավագ Լեոնել Մեսսին խոսել է Արքայական ակումբի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի տրանսֆերի մասին:

«Իհարկե «Ռեալը» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, նրանք հիանալի ֆուտբոլիստներ ունեն: Սակայն Ռոնալդուի հեռանալը նրանց մի քիչ կթուլացնի:

Նրա տեղափոխությունը «Յուվենթուսին» ակնհայտ ֆավորիտ է դարձնում Չեմպիոնների լիգայում: Նրանք առանց այդ էլ ուժեղ կազմ ունեին, իսկ Ռոնալդուի հետ ավելի ուժեղացան:

Ինձ զարմացրեց Ռոնալդուի հեռանալը: Չէի կարծում, թե նա կլքի Մադրիդը»,-ասել է արգենտինացին:

Նույն շարքից