Հասարակություն 

ԱԱԾ տնօրենը պատրաստվում է համատեղել երկու պաշտոն

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Նա արդեն ունի ծրագրեր, որոնք իրագործելու է ՀՖՖ նախագահի պաշտոնում:

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Վանեցյանը հայտարարեց, որ երկու աշխատանքները համատեղելու է՝ վստահություն հայտնելով, որ մեկը մյուսին չի խանգարելու և արդյունավետությունը չի տուժելու:

Վանեցյանը հայտնեց, որ ծրագրերն առաջիկայում կներկայացնի: Իսկ ինչ վերաբերում է նրան, կատարել է արդյո՞ք ուսումնասիրություններ ոլորտում, ԱԱԾ տնօրենը նշեց, որ նախնական ուսումնասիրել է՝ հայտարարելով, որ առաջնահերթություն համարում է մասսայական և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, ինչի համար հիմքեր և ֆինանսներ կան. «ՀՖՖ-ն ինքնաբավ կազմակերպություն է և ֆինանսները միշտ էլ կպակասեն, սակայն էֆեկտիվ օգտագործելու դեպքում արդյունքներ կլինեն»։

Նույն շարքից