Գլխավոր Հասարակություն 

Աստիճանաբար ինտերվյուներ չեմ տալու, չեմ երևալու. ԱԱԾ տնօրեն

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով դիտարկումներին, որ վերջին շրջանում իր ղեկավարած ծառայությունը համեմատաբար հանգիստ է և հարցին, թե պետք է արդյո՞ք առաջիկայում նոր բացահայտումների սպասել, հայտարարեց, որ ԱԱԾ-ն ոչ թե հանգիստ է, այլ չի հրապարակում իր կողմից արված բացահայտումները. «Ես ի սկզբանե ասել եմ, որ ճիշտ չեմ համարում ԱԱԾ-ի հրապարակային աշխատանքը, բայց ստեղծված իրավիճակից ելնելով, սկզբնական շրջանում հետաքրքրությունը շատ մեծ էր և հրապարակայնությունը շատ էր: Աստիճանաբար ինտերվյուներ չեմ տալու, չեմ երևալու»:

ԱԱԾ տնօրենի խոսքերով, գործերի մասի խոսելու է, սակայն թույլատրելիի սահմաններում: Հարցին, թե իր որոշումն է եղել արդյո՞ք այլևս շատ չխոսել, թե՝ այլ մարդու, Վանեցյանը նշեց, որ ինքն է որոշում կայացնողը. «Բաց լինելու եմ, ուղղակի հնարավորինս սահմանափակելու ենք խոսքը: Ես կարծում եմ, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը չպետք է այդքան հրապարակային լինի»:

Նույն շարքից