Գլխավոր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը՝ Հայկ Մարությանի աղմուկ բարձրացրած հայտարարության մասին

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայկ Մարությանի ձևակերպումները ճշգրիտ չեն եղել, երբ նա հայտարարել է, որ իրենք սպիտակներ են, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում իրենց հաջողությունը՝ սև են:

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ վարչապետը նշեց, որ ցանկացած հայտարարություն, քաղաքական հայտարարություն պետք է տեղավորվի սիրո, համերաշխության հեղափոխության սկզբունքների մեջ. «Ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի վառ գույների մասին խոսենք, ոչ թե սևի ու սպիտակի»:

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանն իր հայտնի հայտարարության մեջ նաև նշել էր, որ իրենց դեմ խաղ չկա:

Նույն շարքից