ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի կարգավիճակով Մարտի 1-ի գործով ցուցմունք չի տվել: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ սեպտեմբերի 4-ին` հավելելով, որ նախկինում գործով բազմիցս հարցաքննվել է, ցուցմունք է տվել նաև դատարանում:
Վարչապետը հայտարարեց, որ ցուցմունք չի տվել, սակայն անհրաժեշտության դեպքում կտա:
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ կապված ընտրություններին մասնակցելու մտադրության հետ, վարչապետ Փաշինյանը նշեց․ «Բոլոր նրանք, ովքեր ՀՀ օրենքով խորհրդարանական ընտրություններին իրավունք ունեն, կարող են մասնակցել»: