Գլխավոր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը կատակով պատասխանեց Սերգեյ Լավրովի «լրջով» արած հայտարարությանը

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տոնը շնորհավորելուն, հայտարարեց, որ քաղաքական ենթատեքստ չի տեսնում դրա մեջ. «Դա անձնական հարաբերությունների շրջանակներում է: Ընդհանրապես հասցնելով ճանաչել Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ կարող եմ ասել, որ նա մարդկային կապերը շատ գնահատում է և պահպանում է աշխարհի շատ երկրների ներկա և նախկին ղեկավարների հետ: Դուք տեսաք, որ վերջերս նա մասնակցեց ավստրիացի բավականին բարձրաստիճան պաշտոնյայի հարսանեկան արարողությանը՝ չնայած Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին: Դա նշանակում է, որ նրա համար մարդկային կապերն առանձնահատկություն ունեն»:

Վարչապետը կարճ «պատասխանեց» նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ Հայաստանում իրավիճակը եռում է. «Դե շոգ էր այսօր բավականին, իսկապես»:

Նույն շարքից