Թուրքիան սկսել է ավելացնել Սիրիայի հետ սահմանին տեղակայված զինծառայողների և զինտեխնիկայի թիվը: Այս մասին հայտնում է Hurriyet.-ը:
Հայտնվում է, որ միայն առավոտյան Սիրիայի հետ սահման են տեղափոխվել մեծ քանակությամբ տանկեր և հաուբիցներ: Պարբերականի աղբյուրների համաձայն, դա տեղի է ունենում անվտանգության նկատառումներից ելնելով:
Թուրքական իշխանությունները նաև ցանկանում են կանխել ներգաղթյալների հոսքը, ինչը կարող է տեղի ունենալ, եթե սիրիական կառավարական ուժերը սկսեն ազատագրել ահաբեկիչների վերջին որջ համարվող Իդլիբը: