2018-ի մայիսին տեղի ունեցած իրադարձություններից հետո շատ էր խոսվում այն մասին, որ վարորդները սկսել են ավելի շատ խախտումներով վարել մեքենաները և նշվում էր, որ դրա պատճառը խախտումների արդյունքում առաջացած տուգանքների՝ կառավարության կողմից ներելն էր:
Պարզելու համար, թե արդյոք 2018-ի առաջին և երկրորդ եռամսյակում ավելի շատ զոհեր են եղել ՃՏՊ-ների արդյունքում, քան 2017-ի նույն ժամանակահատվածում Analitik.am-ը հարցում ուղարկեց ՀՀ ոստիկանությունից: Ըստ ստացված տվյալների, 2018-ի առաջին և երկրորդ եռամսյակներում եղել է 139 զոհ՝ 38-ով ավել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 101 զոհ:
Պատկերն ավելի ամբողջական դառնալու համար նշենք, որ 2016-ի նույն ժամանակահատվածում մահվան ելքով ՃՏՊ-ները նվազել էին 18,9%-ով՝ կազմելով 107 դեպք:
