Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Շանթ Հարությունյանի հայտարարությանը՝ կապված իրեն մամուլի ասուլիսի հնարավորություն տալու հետ, նշեց, որ Արդարադատության նախարարին հանձնարարել է օրենքով սահմանված կարգով նման հնարավորություն տալ. «Ես որևէ խնդիր չեմ տեսնում»:
Վարչապետը խոսեց նաև Երևանի ավագանու ընտրությունների և մասնավորապես նրա մասին, որոշ ուժեր արդեն սկսել են քարոզչություն իրականացնել: Վարչապետի խոսքերով, ԸՕ-ն քարոզչության ժամկետից դուրս քարոզչությունը չի արգելում և այն ամենօրյա քաղաքական գործունեություն է. «Ես նորմալ եմ վերաբերվում ցանկացած գործունեության, որն օրենքով արգելված չէ: ՀՀ-ում յուրաքանչյուր քաղաքական ուժ, գործիչ կարող է իր քաղաքական գաղափարները լիարժեք կիսել այլ քաղաքացիների հետ»: