ՖԻՖԱ-ն չի պատժելու «Ինտերին» «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչին ձեռք բերելու փորձերի համար:
Հիշեցնենք, որ իտալական ակումբը բանակցություններ էր վարում խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերի համար, չնայած այն բանին, որ Արքայական ակումբը չէր տվել նման թույլտվություն:
Իսպանական գրանդը բողոքի նոտա էր հղել ՖԻՖԱ՝ պահանջելով պատժել իտալական ակումբին, սակայն կազմակերպությունը մերժել է դիմումը: