Հասարակություն 

Ակցիայի մասնակիցները բացեցին ճանապարհը՝ բայց ժամանակավոր /ուղիղ/

Արդեն հայտնել ենք այն մասին, որ այսօր վաղ առավոտյան Արմավիրի մարզի խաղողագործները բողոքի ակցիա են սկսել՝ պահանջելով վերանայել խաղողի մթերման գները:

Խաղողագործներին նախ խոստացել են խաղողը մթերել 160 դրամով, սակայն այն բանից հետո, երբ Կոնյակի գործարանը սկսել է մթերումն իրականացնել 160 դրամով, մյուսները ևս սկսել են այդ գնով մթերել:

Բողոքի ակցիա իրականացնողները փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը՝ իրենց բողոքի ձայնը բարձրաձայնելով այդ կերպ:

Քիչ առաջ խաղողագործները որոշեցին կես ժամով բացել ճանապարհը, որպեսզի իրենց ակցիայի արդյունքում այլ խնդիրներ չառաջանան:

Նույն շարքից