Հայաստան Քաղաքական Բարի օր 

Եկեք լինենք ներողամիտ. Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանի հայտարարության մասին

Մեր երկրում չեն կարող լինել սև կամ սպիտակ ուժեր, չի կարող լինել իմ կամ քո, չի կարելի հասարակությանը բաժանել բարիկադների, ի վերջո ժողովրդի անունից խոսելու իրավունք ունի բացառապես և միայն ժողովուրդը, իսկ ժողովուրդը խոսում է ընտրության ձևով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով ՔՊ թեկնածու Հայկ Մարությանի հայտարարության մասին, երբ վերջինս հասարակությանը բաժանել էր սևերի և սպիտակների:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ Մարությանն ընդունել է վրիպակի, սխալ ձևակերպման փաստը. «Եկեք լինենք ներողամիտ»:

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի «մեր դեմ խաղ չկա» խոսքին, Զոհրաբյանն ասաց, որ դա լսել ենք 90-ականներին և այդ հայտարարությունները երկիրը տարել են դեպի փակուղի. «Սակայն էլի կրկնում եմ, եկեք լինենք ներողամիտ, թեկնածուն քաղաքականության մեջ փորձ չունի, երևի թե ժամանակ է պետք հստակեցնելու համար, թե որ ձևակերպումները չպետք է օգտագործվեն»:

 

Նույն շարքից