Հայաստան Քաղաքական 

Ովքեր ավել-պակաս խոսում են, մեր թշնամիներն են. Գագիկ Ծառուկյան

Խոսակցություններ կան կաշառք բաժանելու մասին: Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԲՀԿ Երևանի ակտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը նշեց, որ որևիցե մեկին  նման հանձնարարություն չի տվել, դրանք ավելորդ խոսակցություններ են. «Սա թիմային աշխատանք է, 15 օր պետք է լիարժեք աշխատել: Ձեզ համար աշխատեք, աշխատեք ձեր թաղի, երևանցիների համար: Ովքեր ավել-պակաս խոսում են, մեր թշնամիներն են: Տիկին Զոհրաբյանն այդպիսի գումարներ չունի, որ պայմանավորվի: Այդպիսի գումարներ չունեն նաև պարոն Ղազարյանն ու պարոն Աբովյանը, ով Խաչատուր Աբովյանի ծոռն է: Կաշառքի մասին խոսք չկա, կաշառք տվողը պետք է ձերբակալվի և պատժվի»:

ԲՀԿ առաջնորդը կոչ արեց համերաշխ աշխատել, չվիրավորել մյուս թեկնածուներին, ներկայացնել կուսակցության ծրագրերը և սպասել, թե ինչպես կպատասխանի ժողովուրդը:

 

 

Նույն շարքից