Հայաստան Քաղաքական 

Գագիկ Ծառուկյանն այս ընթացքում չի հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ

Գագիկ Ծառուկյանն այս ընթացքում չի հանդիպել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ և չի զրուցել: Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կուսակցության Երևանի ակտիվի հետ հանդիպումից առաջ հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է կուսակցությունը կապվում Քոչարյանի հետ՝ Ծառուկյանը պատասխանեց․ «Ո՞վ կարող է ԲՀԿ-ն կապի Քոչարյանի հետ»:

ԲՀԿ առաջնորդն այլ հարցերի չպատասխանեց, հայտարարելով միայն, որ Քոչարյանի հետ համագործակցության հարցն իրենց օրակարգում չկա, իսկ մյուս հարցերին կպատասխանի հանդիպումից հետո:

Նույն շարքից