Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով այն խոսակցություններին, որ մարտի 1-ին նաև իր անվտանգության աշխատակիցներն են ժողովրդի դեմ դուրս բերվել, հայտարարեց՝ ով այդպիսի բան է ասել, նա անբարոյական ընտանիքի մարդ է. «Ծառուկյանը թույլ չէր տա, որ ժողովրդի մատը փուշ մտնի: Ովքեր տարածել են նման տեղեկություններ, անբարյոկան ընտանիքի մարդ են: Շանտաժ է»:
ԲՀԿ առաջնորդի խոսքերով, եթե ինքը կապ ունի մարտի 1-ի գործի հետ, թող իրեն հրապարակում գնդակահարեն: