Հայաստան Քաղաքականություն 

Թող Քոչարյանը մասնակցի, կտեսնենք. Ում է ընտրելու Ծառուկյանը՝ Քոչարյանի՞ն, թե՝ Փաշինյանին

analitik.am

«Այ քո ցավը տանեմ, մի հատ մասնակցենք, տեսնենք, հետո որոշում կայացնենք»,-այսօր՝ սեպտեմբերի 4-ին, կուսակցության Երևանի ակտիվի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ընտրություններից հետո պատրաստ է արդյո՞ք կոալիցիա կազմել որևէ ուժի հետ:

Ծառուկյանի խոսքերով, պետք չէ գետը թռնելուց առաջ խոսել:

Ինչ վերաբերում է հարցին, թե անհրաժեշտության դեպքում ում թիմում կլինի ԲՀԿ-ն՝ Փաշինյանի՞, թե՝ Քոչարյանի, Ծառուկյանը նշեց. «Բայց Քոչարյանը ոնց է գալու: Թող Քոչարյանը մասնակցի, կտեսնենք»:

Խոսելով իր բիզնեսներում հնարավոր ստուգումների մասով մտավախությունների մասին՝ Ծառուկյանը հայտարարեց, որ նման ստուգումներ լինում են արդեն 10 տարի և որևէ անգամ որևէ բան չեն գտել. «Ծառուկյանի կառույցներն ավտոմատներով և մասկաներով են ստուգել»:

Ինչ վերաբերում է խաղողագործների բողոքի ակցիային, ԲՀԿ առաջնորդն ասաց, որ այդ մասին տեղեկություններ չունի:

Նույն շարքից