Հասարակություն 

Որտեղ է այս պահին գտնվում Նաիրի Հունանյանը. Պարզաբանում

Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով ակտիվորեն տեղեկատվություն է շրջանառվում Նաիրի Հունանյանի գտնվելու վայրի մասին:

Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը հարկ է համարում  հայտնել, որ ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը դատապարտման օրվանից տեղաբաշխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի փակ տեսակի ուղղիչ հիմնարկ, որտեղ էլ առ այսօր կրում է իր պատիժը:

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն

Նույն շարքից