Հասարակություն 

Ճանապարհը փակել են նաև արարատցիները

Այս պահին Երասխ-Երևան ավտոճանապարհը փակ է: Այստեղ ևս, ինչպես Արմավիրի դեպքում, բողոքի ակցիան իրականացնում են խաղողագործները, ովքեր պահանջում են վերանայել խաղողի մթերման գինը:

Խաղողագործներին խոսք են տվել խաղողը մթերել 160 դրամով, սակայն այն բանից հետո, երբ Երևանի կոնյակի գործարանը հայտարարել է 140 դրամով մթերելու մասին, բոլորը հետևել են վերջինիս օրինակին: Խաղողագործների հետ կնքված պայմանագրերում գին չի նշվել, մթերման գինը հայտնվում է միայն վերջին պահին:

Խաղողագործների խոսքերով, խաղողի ինքնարժեքը 120 դրամ է, հետևաբար անհնար է 140 դրամ մթերման պայմաններում ապրել:

Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ տեղյակ չէ խաղողագործների ակցիաների մասին, իսկ Կոնյակի գործարանը հայտարարություն էր տարածել, որ գինը չի վերանայվելու:

Նույն շարքից