Հասարակություն 

Հրդեհ Սրաշեն գյուղում /լրացված/

Սեպտեմբերի 4-ին, ժամը 15:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սրաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:27-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկ տարածք:

Ժամը 20:30-ից սահմանվել է հերթապահություն «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների կողմից:

Նույն շարքից