Գլխավոր Հասարակություն 

Արմավիրցիների ակցիան շարունակվում է /ուղիղ/

analitik.am

Արմավիրի մարզում խաղողագործները շարունակում են սեպտեմբերի 4-ից մեկնարկած բողոքի ակցիան: Նրանք պահանջում են վերանայել խաղողի մթերման գները:

Խաղողը մթերվելու է 140 դրամով, և սա այն դեպքում, որ նրանց ավելի վաղ խոստացել են մթերել 160 դրամով: Գյուղացիների հետ ստորագրված պայմանագրերում գին չի նշվել և այն բանից հետո, երբ Երևանի կոնյակի գործարանը հայտարարել է, որ մթերում իրականացնելու է 140 դրամով, մյուսները հետևել են վերջինիս օրինակին: Սեպտեմբերի 4-ին Կոնյակի գործարանը հայտարարություն տարածեց, որ գինը չի վերանայվելու:

Երեկ խաղողագործները գրեթե ամբողջ օրը փակ պահեցին Արմավիր-Երևան ավտոճանապարհը, իսկ այսօր ակցիան շարունակում են մարզպետարանի մոտ:

Հավելենք, որ սեպտեմբերի 4-ին նույն հարցով բողոքի ակցիա են իրականացրել նաև Արարատի խաղողագործները, ովքեր փակել էին Երասխ-Երևան ավտոճանապարհը:

Նույն շարքից