Հայաստան Քաղաքական Բարի օր 

Հայկ Մարտիրոսյանը հերքում է, որ նշանակվելու է ԱԱԽ քարտուղար

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ որևէ մեկը որևէ բան չի խոսել ԱԱԽ քարտուղարի պաշտոնում վերջինիս նշանակելու մասին: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում քիչ առաջ հայտնեց պարոն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է պաշտոնից ազատել ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին և այդ պաշտոնում նշանակել քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանին, ում իբր արդեն խոստացել է այդ աթոռը:

«Ինձ հետ ոչ ոք ոչինչ չի խոսել, չի առաջարկել, չի պայմանավորվել, չի խոստացել»,-ասաց քաղաքագետը:

 

Նույն շարքից