Գլխավոր Քաղաքականություն 

ԱՄՆ դեսպանը՝ Մարտի 1-ի գործի քննության մասին

analitik.am

Մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ քննություն իրականացվի: Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ խոսելով հայտնի իրադարձությունների մասին և նշելով, որ ամերիկյան կողմի դիրքորոշումն այդ մասով չի փոխվել:

Դեսպանի խոսքերով, կարևոր է, որ քննությունն իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակներում:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ Մոսկվան 10 տարվա վաղեմության գործի քննությունը Հայաստանի ներքին գործն է համարում՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանում իրավիճակը եռում է:

 

 

Նույն շարքից