Գլխավոր Հայաստան Տնտեսություն Քաղաքականություն 

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կարող են ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության վրա. Մինասյան

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա Ռուսաստանի նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցները, նշեց, որ այդ մասով դեռ ամբողջական վերլուծություններ չկան. «Բնականաբար ազդեցություններ կարող են լինել, որոնք պետք է հավասարակշռված ներկայացվեն»:

Մինասյանի խոսքերով, առաջիկայում առավել լիարժեք պատկերացման դեպքում, դրանք կներկայացվեն:

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանն ամերիկացի գործարարներին, որպեսզի ներդրումների ծավալն ավելանա, նախարարն ասաց, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները գտնվում են նոր մակարդակի վրա, և կողմերը ջանքեր են գործադրում, որպեսզի ներդրումների փոխադարձ պաշտպանության համաձայնագիր ստորագրվի, ինչը հնարավորություն կտա ներդրումները խթանելու և առևտրաշրջանառության մասով. «Մենք ունենք դրական պատմություններ ամերիկյան ներդրումների մասով, ինչը հույս է տալիս, որ կարող ենք ակնկալել մեր տնտեսության առնվազն 80 տոկոս ճյուղային ոլորտներում ներդրումներ ունենալ: Դրանք վերաբերում են թե բարձր տեխնոլոգիաներին, թե ծառայությունների ոլորտին և այլն»:

Նույն շարքից