Ադրբեջանում ԱՄՆ հավատարմատարը հրավիրվել է ԱԳՆ՝ կապված պոկերի արքայի համբավ ունեցող հայազգի միլիոնատեր Դեն Բիլզերյանի արցախյան այցի հետ: Այս մասին հայտնել է հարևան երկրի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը բողոքի նոտա է հղել Վաշինգտոն՝ նշելով նաև, որ ԱՄՆ քաղաքացու որոշ հայտարարություններ վիրավորել են Ադրբեջանի ժողովրդի արժանապատվությունն ու բարոյական արժեքները, դրանք հակասում են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների բարեկամական ոգուն:
Ադրբեջանի դատախազությունը նաև քրեական գործ է հարուցել: Ադրբեջանական կողմն ԱՄՆ-ից քայլեր է սպասում: