Հասարակություն 

Անելիքները շատ են. Արտակ Զեյնալյանն ընդունել է Գիորգի Սագանելիձեին

Սեպտեմբերի 4-ին ընդունել եմ վրաց գործընկերոջս՝ Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Դեսպանի հետ ջերմ զրույցում բարձր եմ գնահատել Հայաստան-Վրաստան բազմաոլորտ համագործակցության մակարդակն ու կարևորել եմ արդեն ավանդական դարձած հայ-վրացական ֆորումի կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս քննարկելու երկու երկրների իրավական ոլորտին առնչվող մտահոգություններն ու հարցերը:

Գործընկերոջս հետ հանդիպման հարցերի օրակարգը մեծ էր՝ արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակում, փոխադարձ այցեր կազմակերպելու հնարավորություն, պետական ծառայությունների մատուցման բնագավառում իրականացվող ծրագրեր, ինչպես նաև քրեակատարողական և իրավական փոխօգնության ոլորտներում համագործակցության խորացում:

Անելիքները շատ են, փորձելու ենք տեղայնացնելով օգտագործել միմյանց ձեռքբերումները:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան

Նույն շարքից