Գլխավոր Իրավական 

Քոչարյանի փաստաբանը՝ վերջինիս նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին

analitik.am

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ԶԼՄ-ներից և ՀՔԾ-ի հետ հեռախոսազրույցից են տեղեկացել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրությունը՝ չհեռանալու վերաբերյալ ընտրելու մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Օրբելյանը:

Օրբելյանի խոսքերով, որոշումը դեռ չեն ստացել, դրա համար չի կարող մեկնաբանել այն՝ հավելելով, որ հաշվի առնելով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, նախնական կարելի է ասել, որ որոշումն օրինական չէ, սակայն ավելի հստակ կարելի է խոսել որոշումը ստանալուց հետո:

Փաստաբանը նաև չբացառեց, որ վերոնշյալ որոշումը կարող է բողոքարկվել. «Ամեն դեպքում այսօր պաշտպանյալի հետ քննարկել ենք, եթե որոշումը կգա, ամեն դեպքում՝ անկախ հիմնավորումներից, նպատակ չունենք խոչընդոտել, նպատակ չկա արհեստական խոչընդոտներ ստեղծել: Եթե կարիք լինի, համապատասխան ստորագրությունը կտրվի: Ուղղակի որոշումը տեսնելուց հետո գնահատական կտանք»:

Նույն շարքից