Հասարակություն 

Քոչարյանի անձնագրի հարցով որոշ պաշտոնյաներ կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել

Քանի որ չկա խափանման միջոց, անձը հաստատող փաստաթուղթը չի կարող պահվել վարույթն իրականացնող մարմնի մոտ: Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Քոչարյանի անձնագրի թեմային:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Քոչարյանը պետք է մի քանի օրով լքի Հայաստանը, սակայն չի կարող դա անել, քանի որ անձնագիրն իրավապահների մոտ է: Դրանից հետո՝ սեպտեմբերի 4-ին, ՀՔԾ-ն հայտարարեց պաշտոնաթող նախագահի նկատմամբ խափանման միջոց ընտրելու մասին: Խոսքը մասնավորապես ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցին է վերաբերում:

Խուդոյանի խոսքերով, սա այն հարցն է, որ ցանկացած իրավաբան նույն պատասխանն է տալու. «Իսկ լինելն օրենքի խախտում է, ինչը պետք է առաջացնի հետևանքներ  կարգապահական ոլորտում: Մենք նաև կքննարկենք որոշ պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»:

 

Նույն շարքից