Հասարակություն Բարի օր 

Նոր բացահայտումներ՝ Գրիգորյանների ընտանիքի մասով

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ամփոփելով 100 օրվա աշխատանքը, հայտարարեց, որ Էջմիածինում Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածինի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի հաշվին, տենդերներ են շահել կազմակերպություններ, որոնք փոխկապակցված են այդ ընտանիքի հետ և որոնց ծրարը չի բացվել:

Սանասարյանի խոսքերով, արձանագրվել են նաև այլ խախտումներ: Մասնավորապես խոսքը վերաբերում է գնման գործընթացին, երբ պայմանագիր է կնքվել բարձր գնային առաջարկով կազմակերպության հետ և այլն: Հիմնականում տենդերներ իրականացրել են Գրիգորյանների ընտանիքի հետ կապ ունեցող կազմակերպությունները:

ՊՎԾ պետը խոսեց նաև ԲԷՑ-ում հայտնաբերված խախտումների մասին՝ մասնավորապես նշելով, որ տնօրեններից մեկն իր առանձնատունը կառուցել է ընկերության հաշվին, աշխատողների միջոցով:

Նույն շարքից