Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե տեսնում է արդյո՞ք քաղաքական հետապնդում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, նշեց, որ քաղաքական հետապնդման չափանիշները հստակ սահմանված են բազմաթիվ միջազգային փաստաթղթերով, հետևաբար մեկնաբանման կարիք չկա:
Ինչ վերաբերում է կոնկրետ քրեական գործին, ապա Կոստանյանը հրաժարվեց խոսել այդ մասին՝ հայտարարելով, որ դա երբեք չի անում:
Հիշեցնենք, որ Քոչարյանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր նկատմամբ սկսված գործողությունները քաղաքական հետապնդում են: