ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը չի ցանկանում գնահատական տալ իրավապահների գործողություններին՝ կապված Մարտի 1-ի գործի բացահայտումների հետ, որովհետև դրանք ի վերջո գնահատելու է դատարանը:
Կոստանյանի խոսքերով, գործով բացահայտումները շատ լավն են. «Դա անհրաժեշտ պրոցես է, սակայն յուրաքանչյուր բացահայտված դեպքի վերջնական գնահատականը տալու է դատարանը, հետևաբար մենք չգիտենք, եթե յուրաքանչյուր բացահայտված դեպքով արդյունքում ինչ հետևանք են ունենալու՝ մեղադրական դատական ակտեր, թե՝ արդարացման»:
«Իրավապահ մարմիների գործունեությանը գնահատական չեմ տալիս, քանի որ չեմ կարող դա անել զուտ հայտարարությաննների հիման վրա: Ես կարող եմ ընդամենը երկու հանգամանքի վրա ուշադրություն դարձնել՝ որևե քրեական գործի մասին առանձին չխոսելով և որևէ գործի առանձին չանդրադառնալով: Խոսքն անմեղության կանխավարկածի ինստիտուտի և նախաքննության և հետաքննության օրինականության ինստիտուտի մասին է» ,-ասաց պատգամավոևը՝ հավելելով, որ իրավապահների գործողություններին գնահատական կտա, երբ տեսնի, թե ինչ արձագանք է տալիս դատախազական հսկողությունը, որովհտեև օրինականությունը հսկում է դատախազը, իսկ քննիչը կարող է սխալվել, թերանալ, ապօրինի որոշում կայացնել և այլն: