Հասարակություն 

Ռուսաստանին պաշտոնապես մեղադրեցին Սկրիպալներին թունավորելու մեջ

Ռուսաստանին պաշտոնապես մեղադրել են նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և վերջինիս դստեր՝ Յուլյայի թունավորման մեջ: Այս մասին հայտնում է  Reuters-ը՝ մեջբերելով Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի խոսքերը, ով հայտարարել է, որ հարձակման ետևում կանգնած է Մոսկվան:

«Հիմնվելով հետախուզության տրամադրած տեղեկությունների վրա՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը եկել է եզրահանգման, որ այն քաղաքացիները, ովքեր մեղադրվում են Սկրիպալներին թունավորելու մեջ, աշխատում են ռուսական ռազմական հետախուզությունում »,-ասել է Մեյը:

Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ օպերացիան, ամենայն հավանականությամբ, պլանավորվել է Կրեմլում:

 

Նույն շարքից