Սպորտ Հասարակություն 

Մեսսին խոսել է այն մասին, թե ինչի վրա պետք է աշխատի ավելի լավը դառնալու համար

«Բարսելոնայի» ավագ Լեոնել Մեսսին խոսել է այն մասին, թե ինչի վրա պետք է աշխատի ավելի լավը դառնալու համար:

«Ես պետք է աշխատեմ 11 մետրանոցների իրացման վրա: Պետք է ավելի արդյունավետ լինեմ: Դա շատ բարդ տարր է: Մեկ բան է անել դա մարզումների ժամանակ, մեկ այլ բան է այն իրացնել խաղի ընթացքում»,-ասել է արգենտինացին:

Մեսսիի խոսքերով, այսօր դարպասապահներն ավելի ուժեղ են և 11 մետրանոցներն արդյունավետ իրացնելու համար պետք է շատ աշխատել:

Նույն շարքից