Սեպտեմբերի 7-ին Իրանում կայանալիք եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները պատրաստվում են համատեղ հայտարարությամբ հանդես գալ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ուշակովը հիշեցրել է, որ սա նախագահների արդեն երրորդ հանդիպումն է…Քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերում են Սիրիայիում տիրող իրավիճակին, ինչպես նաև հակամարտության կարգավորմանը, մարդասիրական օգնությանը և այլն:
Պուտինի օգնականը նաև հայտնել է, որ նախ եռակողմ հանդիպում է տեղի ունենալու, ապա՝ դռնփակ բանավեճ, որից հետո նախագահները կհանդիպեն լրատվամիջոցների հետ: