Հասարակություն 

Ռուսական հանցավոր աշխարհի նոր կնքահայրը ձևավորում է իր շրջապատը

Ռուսական հանցավոր աշխարհի նոր կնքահայրը՝ Օլեգ Շիշկանովը, ով ավելի հայտնի է Շիշկան անունով, ձևավորում է իր շրջապատը: Այս մասին հայտնում է Ռոսբալթը:

Պարբերականի տեղեկություններով, հեղինակության մտերիմ շրջանակի մեջ են մտնելու նրա փեսան՝ Ալեքսանդրը, Սերգեյ Լևաշովը (Ռամս) և Կոնստանտին Բորիսովը (Կոստիլ):

Ալեքսանդրը զբաղվելու է Շիշկանի անվտանգությամբ և հաշվապահությամբ: Լևաշովը ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում, որտեղից կարող է վերադառնալ Ռուսաստան: Սակայն չի բացառվում նաև, որ նա կարող է մնալ Նահանգներում և այնտեղ լինել Շիշկանի ներկայացուցիչը:

Ինչ վերաբերում է Բորիսովին, ապա նա բանտում է և ազատ է արձակվելու այս տարի նոյեմբերին:

Նույն շարքից