Հայկ Մարությանն ընդունել է, որ ինքը սայթաքել է, պետք է դադարեցնել նրան քննադատելը: Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններում Լույս դաշինքի առաջին համար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանած Իմ քայլը դաշինքի առաջի համարի հայտարարության մասին:
Զեյնալյանի խոսքերով, յուրաքանչյուրը կարող է սայթաքել, և իրենք սայթաքածներին չեն հարվածելու. «Նա մեր ընկերն է, մեր բարեկամն է: Տարիքի և փորձի հետ միասին կշտկվի ամեն ինչ: Մենք չենք քննադատելու դրա համար մեր ընկերոջը: Սխալն ընդունված է, մենք գնալու ենք առաջ»: