Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանին եթե զինակիցները չքաշեն, էլ ով պիտի քաշի

Կառավարությունը, ի դեմս Մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետի ընտրություններին զուգընթաց որոշել է կաշառել մտավորականներին։ Եթե դա աներ Ծառուկյանը՝ հիմա բանտում կլիներ։ Ինչ տարբերություն, թաղի ասֆալտ փռելո՞վ սիրտը կշահեն այդ թաղի բնակիչների, թե՞ մտավորականներին պետական բյուջեից գրանտ կբաժանեն։

Նիկոլ Փաշինյանը Օպերայի թատրոնում մտավորականների հանդիպման ժամանակ հստակ նշեց, որ չի կարելի պետական փողով կռացնել մտավորականին։ Մշակույթի նախարարությունում այդ ելույթը լավ չեն ընկալել։

Կասեք՝ հա, բայց հաստատ էդ նպատակով չեն արել։
Ով ասեց որ Ծառուկյանը հենց էդ նպատակն է ունեցել։
Ով ասեց, որ Սերժը հենց էդ նպատակով էր անում։
Ոնց է, որ Նիկոլ Փաշինյանը դատավորներին զանգելու գայթակղությանը կդիմանա, իսկ Մշակույթի նախարարությունը մտավորականներին լոյալ դարձնելու գայթակղությանը՝ ոչ։
Մենք սրա համար էինք հեղափոխություն անու՞մ։
Vahe BudumyanLilit MakuntsNikol Pashinyan / Նիկոլ ՓաշինյանNairi Sargsyan
Հ.Գ.Եթե այդ գումարը տային «Ինքնագիրին», «Գրանիշին», «Գրական թերթին», «Գրեթերթին» և այլ գրականությունը տարածող լրատվամիջոցների ու նրանք մտավորակններին պատվիրեին այդ նյութերը, ապա կլիներ լրիվ այլ պատկեր։

Արմեն Մարտիրոսյան

Նույն շարքից